Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց «Վենեցիային» եւ հաղթեց 3:1 հաշվով:
4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 29-ամյա կիսապաշտպան, Կոտ դ’Իվուարը ներկայացնող Ֆրանկ Կեսեն:
3 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց Չեռնոգորիայից 26-ամյա հարձակվող Նիկոլ Կրստովիչը:
31-րդ րոպեին Կրստովիչը դուբլ ձեւակերպեց:
«Վենեցիայի» միակ գոլի հեղինակ դարձավ 24-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Էնոն:
«Ատալանտան» 9 միավորով 10-րդն է, «Վենեցիան» դեռեւս միավոր չի վաստակել եւ հետնապահն է:
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Ատալանտա» - «Վենեցիա»՝ 3:1
Ֆրանկ Կեսե, 4, Նիկոլա Կրստովիչ, 7, 31 – Անտուան էնո, 37
Հեռացում՝ Էլիֆ Էլմաս («Ատալանտա»), 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի
16:32 , 12 հոկտեմբերի
15:10 , 12 հոկտեմբերի
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի