20:50  ,  11 հոկտեմբերի, 2026

«Ռեալ Սոսիեդադը» պարտության մատնեց «Դեպրոտիվոյին», Արսեն Զախարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 8-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» ընդունեց «Դեպորտիվոյին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

29-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալ Սոսիեդադի» իսպանացի պաշտպան Խոն Մարտինը: 34-րդ րոպեին աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը գոլի հեղինակ չէր դարձել 2025 թ. փետրվարից: 54-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը խփեց «Ռեալ Սոսիեդադի» երրորդ գոլը:

«Դեպրոտիվոյի» կազմում 61-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Մարիո Սորիանոն: 69-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը դիպում իրացրեց իսպանացի հարձակվող Էրեմայ Էրնանդեսը:

«Ռեալ Սոսիեդադը» 13 միավորով 6-րդն է։ «Դեպորտիվոն» 8-րդն է՝ 10 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Դեպորտիվո»՝ 3:2

Խոն Մարտին, 29, Արսեն Զախարյան, 34, Գոնսալու Գեդեշ, 54 - Մարիո Սորիանո, 61, Էրեմայ Էրնանդես, 11 մ, 69

Հեռացումներ՝ Պաբլո Մարին («Ռեալ Սոսիեդադ»), 66, Լորենցո Ամատուչի («Դեպորտիվո»), 90։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news