00:57  ,  11 հոկտեմբերի, 2026

Դիոմանդեի գոլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վիլյառեալին» եւ հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ)։

62-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ 19-ամյա կոտդիվուարցի հարձակվող Յան Դիոմանդեն, որն առաջին գոլը խփեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում։

73-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» 18 միավորով երրորդն է, «Վիլյառեալն» ունի 8 միավոր եւ 11-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում