22:34  ,  10 հոկտեմբերի, 2026

Լա Լիգա․ «Բարսելոնայի» 8-րդ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 8-րդ հաղթանակը տարավ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 8-րդ տուրում հյուրընկալեց «Խետաֆեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Մրցակցի դարպասը գրավեցին անգլիացի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Բարսելոնան» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Խետաֆեն» 13-րդն է՝ 8 միավոր

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 3:0 (տեսանյութ)

Էնթոնի Գորդոն, 2, Գաբրիել Ժեզուս, 30, Ժյուլ Կունդե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում