19:40  ,  10 հոկտեմբերի, 2026

«Բավարիան» չհաղթեց «Աուգսբուրգին» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը երկու անգամ հետապնդողի դերում էր եւ խուսափեց պարտությունից մարոկկացի կիսապաշտպան Իսմայել Սայբարիի եւ գերմանացի կիսապաշտպան Նաթանիել Բրաունի գոլերի շնորհիվ։

«Բավարիան» 11 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Բորուսիա Դորտմունդից»։ «Աուգսբուրգը» 5-րդ տեղում է՝ 8 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2:2 (տեսանյութ)

Ռոբին Ֆելհաուեր, 1, Ռոդրիգու Ռիբեյրու, 64 - Իսմայել Սայբարի, 55, Նաթանիել Բրաուն, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print