17:25  ,  10 հոկտեմբերի, 2026

Լոնդոնի «Արսենալի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Արսենալը» Լոնդոնում հյուրընկալեց «Լիդս Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

55-րդ րոպեին հյուրերից հանդիպման հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Ջասթինը։

62-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին։

«Արսենալի» հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։

«Արսենալը» 15 միավորով երկրորդն է, «Լիդս Յունայթեդն» ունի 9 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռիկարդո Կալաֆիորի, 62, Բրունո Գիմարայնս, 70 - Ջեյմս Ջասթին, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print