00:16  ,  10 հոկտեմբերի, 2026

Ռոնալդուի 980-րդ գոլը (տեսանյութ)

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց 980-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Նասրը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Ալ Դիրիային»։ Ռոնալդուն աչքի ընկավ 23-րդ րոպեին՝ բացելով հանդիպման հաշիվը (տեսանյութ)։

35-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Սամու Կոշտան։ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Ալ Նասրը» 19 միավորով երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում