22:07  ,  9 հոկտեմբերի, 2026

«Ալ Ահլիի» տպավորիչ հաղթանակը, Էդուարդ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվեց «Ալ Ֆատեհին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 26-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ֆրանսիշկու Տրինկաուն:

60-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Այվան Թոնին, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:  

89-րդ րոպեին «Ալ Ահլիի» չորրորդ գոլի հեղինակ դարձավ արաբ կիսապաշտպան Զիյադ Ալ Ջոհանին:

Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 46-րդ րոպեին:

Ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանի արդյունավետ փոխանցումից հետո «Ալ Ահլին» 5-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, բայց VAR համակարգը գոլ չգրանցեց:

 «Ալ Ահլին» 15 միավորով 5-րդն է, «Ալ Ֆատեհը»՝ 17-րդն է՝ 3 միավոր։

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ալ Ֆատեհ» - «Ալ Ահլի»՝ 0:4 (տեսանյութ)

Ֆրանսիշկու Տրինկաու, 31, 50, Այվան Թոնի, 60, Զիյադ Ալ Ջոհանի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում