16:07  ,  9 հոկտեմբերի, 2026

«Էվերտոնը» վաճառվում է

Անգլիական «Էվերտոն» ֆուտբոլային ակումբը դրվել է վաճառքի: «The Friedkin Group-ը (TFG) դիտարկում է «Էվերտոնի» համար նոր ներդրումային տարբերակներ, այդ թվում՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի հնարավոր վաճառքը», - նշվում է ակումբի հայտարարության մեջ:

The Friedkin Group-ը 2024 թվականին է ձեռք բերել լիվերպուլյան ակումբը, որը Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում գրավեց 13-րդ տեղը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Էվերտոնը» 9 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում