16:28  ,  8 հոկտեմբերի, 2026

WTA-1000. Ալինա Չարաեւան պարտվեց չորրորդ շրջանում

Աշխարհի 118-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան պարտվեց  Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակիչում:

23-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի 54-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի հետ, որն առավելության հասավ 1։6 6։2 4։6: Մրցախաղը տեւեղ 2 ժամ 14 րոպե:

Չարաեւան Պեկինում անցկավող Մարթերս մրցաշարում երեք հաղթանակ տարավ: Առաջին շրջանում Չարաեւան հաղթեց աշխարհի 45-րդ ռակետ, Ուկրաինան ներկայացնող Յուլիա Ստարոդուբցեւային (7։ 5 5։7 6։2)։  Երկրորդ շրջանում Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի նկատմամբ (3:6, 6:4, 6:3):  Երրորդ շրջանում Չարաեւան պարտության մատնեց աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարթալին (6։4 6։1):  

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում