16:57  ,  6 հոկտեմբերի, 2026

Նովակ Ջոկովիչը նվաճեց 102-րդ տիտղոսը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 7-րդ անգամ նվաճեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված ATP-500 շարքի China Open մրցաշարի տիտղոսը։

Եզրափակիչում աշխարհի 11-րդ ռակետը հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին, որը ազդրի վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել մրցախաղը՝  7:6 (7:3), 0:1։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

39-ամյա սերբ թենիսիստը նվաճեց 102-րդ տիտղոսը կարիերայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում