15:39  ,  5 հոկտեմբերի, 2026

Տոկիո. Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 5:7, 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 49-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 33 րոպե։

Հոկտեմբերի 6-ին նախատեսված եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկան։

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print