15:03  ,  5 հոկտեմբերի, 2026

Ժորժե Ժեզուշ․ Չէի սպասում, որ կհաղթենք առաջին 4 խաղում եւ այսքան շուտ դուրս կգանք փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Նորվեգիայի նկատմամբ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում եւ քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Պորտուգալիան հաղթել է չորս հանդիպումներում էլ։

«Արդյունքն ամեն ինչ ասում է։ Ինչ նախատեսել էինք, աշխատեց։ Նորվեգիայի հավաքականում է աշխարհի լավագույն հարձակվողը՝ Հոլանդը, Էդեգորը աշխարհի լավագույն կիսապաշտպաններից է, թիմը շատ հզոր է, ֆուտբոլիստները բարձրահասակ են, ֆիզիկապես շատ ուժեղ են։ Այդպիսի հավաքականի հնարավոր է հաղթել միայն շատ բարձր տեխնիկական պատրաստության շնորհիվ։

Ես շատ հավատում էի մեր թիմին, բայց չէի սպասում, որ կհաղթենք առաջին 4 խաղում եւ այսքան շուտ դուրս կգանք հաջորդ փուլ»,- Ժորժե Ժեզուշի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

A4 խմբում Պորտուգալիան 12 միավորով առաջինն է, Դանիան 6 միավորով երկրորդ տեղում է, որը նույնպես տալիս է քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Ուելսն ու Նորվեգիան ունեն 3-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում