09:36 5 հոկտեմբերի, 2026Շվեդիայի հավաքականի նախկին հարձակող Զլատան Իբրահիմովիչը նշել է իսպանական Լա Լիգայի հինգ լավագույն խաղացողներին, հաղորդում է ESPN-ը։
Առաջին տեղում նա նշել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալին։
Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Եռյակը եզրափակում է Արքայական ակումբի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Հնգյակում են նաեւ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Իսպանիայի առաջնության 7 տուրից հետո առաջատարը «Բարսելոնան» է, որն ունի 21 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.