19:55  ,  4 հոկտեմբերի, 2026

ATP-500. Ջոկովիչը պարտության մատնեց Զվերեւին

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 11-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարք China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 4:6, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։

Ջոկովիչը 32-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում, որին նախորդ անգամ մասնակցել էր 2015-ին։ Նա China Open-ի վեցակի տիտղոսակիր է։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 6-ր ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print