19:55 4 հոկտեմբերի, 2026«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի 11-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարք China Open մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 4:6, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։
Ջոկովիչը 32-րդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում, որին նախորդ անգամ մասնակցել էր 2015-ին։ Նա China Open-ի վեցակի տիտղոսակիր է։
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 6-ր ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։
China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.