21:08  ,  3 հոկտեմբերի, 2026

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւայի սենսացիոն հաղթանակն աշխարհի առաջին ռակետի նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի նկատմամբ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։

Աշխարհի 118-րդ ռակետն առավելության հասավ 3:6, 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Ալինա Չարաեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 129-րդ ռակետ, բրիտանացի Սոնայ Կարտալը։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news