12:46  ,  2 հոկտեմբերի, 2026

Ժորժե Ժեզուշ․ Պորտուգալիայի հավաքականը չի պառակտվի

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը մեկնաբանել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դանիայի թիմի նկատմամբ տարած 4։2 հաշվով հաղթանակից հետո։

«Ինձ համար դժվար չէ կենտրոնացած մնալ։ Դժվար է չհասկանալ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, չիմանալ, թե ինչպես մարզել խաղացողներին։ Կարևորն այն է, թե մենք ինչ պետք է անենք։ Մնացածն ինձ չի հետաքրքրում։

Այն, ինչ կատարվում է, չի պառակտի թիմը։ Մենք չենք պառակտվի։ Այս իրավիճակը մեզ չի բաժանի», - 72-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին հեռացավ Պորտուգալիայի հավաքականից, այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարեց, որ նա չի լինի մեկնարկային կազմում Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ Ավելի ուշ հարձակվողը մեկնաբանեց իր հեռանալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news