17:10  ,  2 հոկտեմբերի, 2026

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել

Հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա - Վրաստան հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է։

 Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա - Լյուքսեմբուրգ հանդիպումը։

Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news