13:25  ,  2 հոկտեմբերի, 2026

Ռասմուս Հոյլունդ․ Հարգանքի տուրք էր Ռոնալդուին, նա իմ կուռքն է (տեսանյութ)

Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հյոլունդը բացատրել է, թե ինչու է տոնել իր գոլը Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Պորտուգալիայի դեմ խաղում՝ Կրիշտիանու Ռոնալդուի ոճով, որը նախորդ օրը լքել էր ազգային հավաքականը թիմի գլխավոր մարզիչի հետ սկանդալի ֆոնին։ Խաղը տեղի է ունեցել Կոպենհագենում և ավարտվել է Պորտուգալիայի հաղթանակով՝ 4։2։

«Սա պարզապես հարգանքի տուրք էր այն մարդուն, ով, հնարավոր է, երեկ տեղի ունեցածից հետո ավարտել է իր կարիերան ազգային հավաքականում։ Այսքանը։ Այստեղ անհարգալից վերաբերմունք չկա։ Նա իմ մեծ կուռքն է»,- Հոյլունդի խոսքն է մեջբերում A Bola-ն։

Նշենք, որ խաղից հետո Ռասմուսը հրել էր Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news