12:46 2 հոկտեմբերի, 2026Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը մեկնաբանել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դանիայի թիմի նկատմամբ տարած 4։2 հաշվով հաղթանակից հետո։
«Ինձ համար դժվար չէ կենտրոնացած մնալ։ Դժվար է չհասկանալ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, չիմանալ, թե ինչպես մարզել խաղացողներին։ Կարևորն այն է, թե մենք ինչ պետք է անենք։ Մնացածն ինձ չի հետաքրքրում։
Այն, ինչ կատարվում է, չի պառակտի թիմը։ Մենք չենք պառակտվի։ Այս իրավիճակը մեզ չի բաժանի», - 72-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին հեռացավ Պորտուգալիայի հավաքականից, այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարեց, որ նա չի լինի մեկնարկային կազմում Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ Ավելի ուշ հարձակվողը մեկնաբանեց իր հեռանալը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.