21:06  ,  1 հոկտեմբերի, 2026

«Ռեալը» ցանկանում է «Բարսելոնային» զրկել 2001-2018-ի տիտղոսներից «Նեգրեյրայի գործով»

Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ին փոխանցել է 50 հազար էջ նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի» եւ Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի գաղտնի համագործակցությանը, հաղորդում է իսպանական AS-ը։

«Ռեալը» ցանկանում է «Բարսելոնային» զրկել բոլոր տիտղոսներից, որոնք նվաճել է 2001-2018 թվականներին, երբ կատալոնական ակումբը 8,4 միլիոն եվրո վճարումներ է կատարել Նեգրեյրային։

«Բարսելոնայի» վարկածով՝ Նեգրեյրան մրցավարության վերաբերյալ տեխնիկական զեկույցներ է տրամադրել ակումբին՝ որպես արտաքին խորհրդատու եւ որեւէ ազդեցություն չի ունեցել մրցավարական որոշումների վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print