20:15  ,  1 հոկտեմբերի, 2026

Ժեզուշն ու ՊՖՖ-ի նախագահն օդանավակայանում փորձել են համոզել Ռոնալդուին վերադառնալ թիմ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանում երեկ ուշ երեկոյան փորձել են համոզել ազգային թիմի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու վերադառնալ եւ մասնակցել Դանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպմանը, սակայն ֆուտբոլիստը մերժել է եւ անձնական ինքնաթիռով մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ, որտեղից էլ կվերադառնա Սաուդյան Արաբիա, հաղորդում է իսպանական Marca-ն։

Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում կավարտի կարիերան ազգային թիմում։

Ռոնալդուն Ժորժե Ժեզուշի հետ տարաձայնությունների պատճառով լքել էր հավաքականի ճամբարը  Կոպենհագենում։ Նախախաղային ասուլիսում Ժեզուշն ակնարկել էր, որ Դանիայի դեմ մրցախաղում Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի գա։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում մասնակցել է 234 հանդիպման, խփել է 146 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print