17:19  ,  1 հոկտեմբերի, 2026

Ռոնալդուի խաղային համարը բաժին հասավ Լեաուին

Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա ավագ Կրիշտիանու Ռոնալդուի 7 խաղային համարը ազգային թիմում բաժին է հասել թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Ռաֆայել Լեաուին՝ ըստ ՈՒԵՖԱ-ի կայքում Պորտուգալիայի հայտացուցակին Դանիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի մրցախաղին։

Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում կավարտի կարիերան ազգային թիմում։

Ռոնալդուն ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Ժեզուշի հետ տարաձայնությունների պատճառով լքել էր հավաքականի ճամբարը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Նախախաղային ասուլիսում Ժեզուշն ակնարկել էր, որ Դանիայի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի գա։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում մասնակցել է 234 հանդիպման, խփել է 146 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում