16:13  ,  1 հոկտեմբերի, 2026

ATP-500. Ալկարասի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։

Իսպանացի թենիսիստն առաջին շրջանում 7:6 (7:1), 4:6, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 33 րոպե։

Ալկարասը երկրորդ շրջանում կմրցի աշխարհի 37-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի հետ։

Ալկարասն այս մրցաշարի գործող չեմպիոնն է։

Տոկիոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News