13:11  ,  1 հոկտեմբերի, 2026

Մոուրինյո․ Հիմա Ռոնալդուն պետք է սովորի վերահսկել իր էգոն

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականից սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրը։

«Կրիշտիանուն հաղթող է։ Նա ունի էգո, և 20 տարի դա նրան բերել է գոլեր, տիտղոսներ և ռեկորդներ։ Դա նորմալ է։ Բայց հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն։ Ֆուտբոլը նրան չի սպասի։ Նրա մարմինը այլևս այն չէ, ինչ նախկինում էր։

Ինչ վերաբերում է Ժորժե Ժեզուսին, ապա նա լավ մարզիչ է, որը գիտի, թե ինչպես աշխատել մեծ ֆուտբոլիստների հետ եւ չի վախենում նրանցից։ Եթե նա որեւէ որոշում է ընդունում, համարում է, որ այն օգուտ կբերի թիմին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է O Globo-ն։

Նախորդ օրը Ռոնալդուն մեկնաբանել էր Պորտուգալիայի հավաքականից իր հեռանալու որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում