12:05  ,  1 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը միացավ «Պորտուին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Քրիս Սմոլինգը կարիերան կշարունակի «Պորտուում», հաղորդում է է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և ներառում է ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորություն: Նա միացել է պորտուգալական ակումբին ազատ գործակալի կարգավիճակում:

Սմոլինգի նախորդ ակումբը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆեյհան» էր, որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր 2026թ․ հուլիսի 1-ին: 2010-2020 թվականներին անգլիացի պաշտպանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 323 խաղ, խփել է 18 գոլ։

Transfermarkt-ը Սմոլինգի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում