Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է քննադատությանը Ավստրալիայի հետ ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքից հետո։
«Լավ է, որ մեզ քննադատում են, այդպես միշտ է եղել։ Բայց այդ քննադատությունը ոչ մի կերպ չի արտացոլվում հավաքականի ապագայի նկատմամբ մեր պատկերացումների վրա։
Այս խաղում ցանկանում էինք տեսնել նոր ու երիտասարդ խաղացողների, նրանց տրամադրել խաղաժամանակ եւ դրսեւորվելու հնարավորություն։ Այդ տեսանկյունից շատ օգտակար հանդիպում էր։
Իհարկե, մենք կարող էինք ավելի լավ խաղալ, բայց պետք է նաեւ հաշվի առնել մրցակցի բարձր որակները։
Հիմա առաջնահերթությունը մեր խաղացողներին լավ ճանաչելն է, որըպեսզի պաշտոնական մրցումներից առաջ կազմի վերաբերյալ հստակ պատկերացում ունենամ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Բրազիլիան Ավստրալիայի հետ եւս մեկ հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 29-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:48 , 29 սեպտեմբերի
11:25 , 29 սեպտեմբերի 
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի