Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում ընդունել է Չեռնոգորիայի թիմին։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Հաշիվը հավասար է՝ 2:2:
65-րդ րոպեին գերազանց հարվածով մրցակցի դարպասը գրավեց սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հավասարեցնելով հաշիվը (տեսանյութ)։
Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում 2:1 հաշվով հաղթել էին հյուրերը։
20-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի գրոհն ավարտվեց գոլով։ Մրցակցի հետ պայքարում ընկնելիս «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանի մեջքից գնդակը հայտնվեց դարպասում (տեսանյութ)։
34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը (տեսանյութ)։
38-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմի երկրորդ գոլը խփեց իտալական «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը (տեսանյութ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի 
14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի