Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC գործող չեմպիոն Ջասթին Գեյջին այս տարի մտադիր չէ վերադառնալ ութանկյուն եւ մենամարտ անցկացնել UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ։
«Ես ծնկի վնասվածք ունեմ։ Իմ նախորդ մենամարտից երեք ամիս է անցել, բայց ես դեռ չեմ կարողանում ձեռքով հարված կատարել։
Տոպուրիայի նկատմամբ հաղթանակը շատ ֆիզիկական ուժ է խլել, եւ ես դեռ պետք է վերականգնվեմ։ Հաջորդ մենամարտի մասին որոշում կընդունեմ, երբ գա ժամանակը»,- Ջասթին Գեյջիի խոսքը մեջբերում է Heavy-ն։
Գեյջին Իլիյա Տոպուրիային հաղթել էր Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մրցաշարում՝ խլելով նրանից չեմպիոնական գոտին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:12 , 28 սեպտեմբերի
13:24 , 28 սեպտեմբերի
12:45 , 28 սեպտեմբերի
12:25 , 28 սեպտեմբերի
11:17 , 28 սեպտեմբերի
10:22 , 28 սեպտեմբերի 
10:00 , 28 սեպտեմբերի
09:04 , 28 սեպտեմբերի
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի