10:00  ,  28 սեպտեմբերի, 2026

Մեսիի սուպերգոլը տուգանայինից (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Քոլամբուս Քրյուին» եւ պարտվել է 1:2 հաշվով։

Հյուրերի գոլը մոտ 30 մետրից տուգանայինից խփել է 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Նա 76-րդ գոլը խփեց տուգանայինից եւ Մարսելինյո Կարիոկայի ռեկորդից հետ է 2 գոլ։

Սեպտեմբերի 6-ին Մեսին Բուենոս Այրեսում վերջին հանդիպումը կանցկացնի Արգենտինայի հավաքականում, որն ընկերական խաղում կընդունի Բենինի հավաքականին։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Քոլամբուս Քրյու» - «Ինտեր Մայամի»՝ 2:1

Խոսեֆ Մարտինես, 28, 11մ, Ջամալ Թիարե, 90+9 - Լիոնել Մեսի, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news