14:12 28 սեպտեմբերի, 2026Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC գործող չեմպիոն Ջասթին Գեյջին այս տարի մտադիր չէ վերադառնալ ութանկյուն եւ մենամարտ անցկացնել UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ։
«Ես ծնկի վնասվածք ունեմ։ Իմ նախորդ մենամարտից երեք ամիս է անցել, բայց ես դեռ չեմ կարողանում ձեռքով հարված կատարել։
Տոպուրիայի նկատմամբ հաղթանակը շատ ֆիզիկական ուժ է խլել, եւ ես դեռ պետք է վերականգնվեմ։ Հաջորդ մենամարտի մասին որոշում կընդունեմ, երբ գա ժամանակը»,- Ջասթին Գեյջիի խոսքը մեջբերում է Heavy-ն։
Գեյջին Իլիյա Տոպուրիային հաղթել էր Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մրցաշարում՝ խլելով նրանից չեմպիոնական գոտին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.