ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» հյուրընկալվել է «Քոլամբուս Քրյուին» եւ պարտվել է 1:2 հաշվով։
Հյուրերի գոլը մոտ 30 մետրից տուգանայինից խփել է 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Նա 76-րդ գոլը խփեց տուգանայինից եւ Մարսելինյո Կարիոկայի ռեկորդից հետ է 2 գոլ։
Հոկտեմբերի 6-ին Մեսին Բուենոս Այրեսում վերջին հանդիպումը կանցկացնի Արգենտինայի հավաքականում, որն ընկերական խաղում կընդունի Բենինի հավաքականին։
ՄԼՍ, կանոնավոր առաջնություն
«Քոլամբուս Քրյու» - «Ինտեր Մայամի»՝ 2:1
Խոսեֆ Մարտինես, 28, 11մ, Ջամալ Թիարե, 90+9 - Լիոնել Մեսի, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:22 , 28 սեպտեմբերի 
10:00 , 28 սեպտեմբերի
09:04 , 28 սեպտեմբերի
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի
21:55 , 27 սեպտեմբերի
21:41 , 27 սեպտեմբերի
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի