09:04  ,  28 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա  եւ օրվա մյուս հանդիպումները

Ֆուտբոլի Ազգերի լիգայում սեպտեմբերի 28-ին կշարունակվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել էր Կիպրոսին։

Խմբում առաջին տեղ գրաված թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմը անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։

Ազգերի լիգա, երկրորդ տուր

C լիգա, երկրորդ խումբ

Հայաստան - Չեռնոգորիա՝ 20:00

Լատվիա - Կիպրոս՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

A լիգա, առաջին խումբ

Բելգիա - Ֆրանսիա՝ 22:45

Թուրքիա - Իտալիա՝ 22:45

B լիգա, երկրորդ խումբ

Վրաստան - Ուկրաինա՝ 20:00

Հյուսիսային Իռլանդիա - Հունգարիա՝ 22:45

B լիգա, չորրորդ խումբ

Ռումինիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45

Շվեդիա - Լեհաստան՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news