Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Լատվիային (ֆոտո, վիդեո)

21:51   25 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն  Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունեց Լատվիայի թիմին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

31-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։ Նրան գոլային փոխանցում կատարեց ազգային թիմի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից 75-րդ րոպեին աչքի ընկավ  Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը, որը 69-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման՝ նորամուտը նշելով ազգային թիմում (տեսանյութ)։

Նրան գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» 25-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որը 60-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին («Ակրոն», Ռուսաստան)։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Դարպասապահ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։

Պաշտպաններ.  Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։

Կիսապաշտպաններ. Կառլոն Հովհաննիսյան («Ակրոն» Տոլյատի, Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել)։




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.