Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունել է Լատվիայի թիմին եւ հաղթում է 2:0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից 75-րդ րոպեին աչքի ընկավ Մոսկվայի «Ռոդինայի» 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը, որը 69-րդ րոպեին էր դուրս եկել փոխարինման՝ նորամուտը նշելով ազգային թիմում (տեսանյութ)։
Նրան գոլային փոխանցում կատարեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» 25-ամյա հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որը 60-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին («Ակրոն», Ռուսաստան)։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի