20:34  ,  25 սեպտեմբերի, 2026

Հայաստան - Լատվիա․ Գեորգի Հարությունյանը բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն  Ազգերի լիգայի C2 խմբի առաջին տուրի խաղում ընդունել է Լատվիայի թիմին եւ հաղթում է 1:0 հաշվով (տեսանյութ)։

31-րդ րոպեին աչքի ընկավ 22-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)։ Նրան գոլային փոխանցում կատարեց ազգային թիմի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Ընթանում է առաջին խաղակեսը։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Դարպասապահ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։

Պաշտպաններ.  Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Խուլիո Բուենո («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։

Կիսապաշտպաններ. Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։

Հարձակվողներ. Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news