Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի թիմին։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Այդին Սուլեյմանլիի, Շանթ Սարգսյանը՝ Մահամադ Մուրադլիի հետ։
Հայաստանի հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ռաուդ Մամեդովին։
Հայաստանի թիմը 15 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2):
Նախորդ տուրերում Ադրբեջանի թիմը հաղթել էր Մարոկկոյին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Շվեյցարիային (3:1), ոչ ոքի խաղացել Չեխիայի (2:2) եւ Ռումինիայի (2:2), հաղթել է Արգենտինային (2,5:1,5), Հունաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Հնդկաստանի հետ (2:2):
Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի 
20:34 , 25 սեպտեմբերի
19:37 , 25 սեպտեմբերի
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի