19:37 25 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի թիմին։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Այդին Սուլեյմանլիի, Շանթ Սարգսյանը՝ Մահամադ Մուրադլիի հետ։
Հայաստանի հաղթական միավորը վաստակեց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ռաուդ Մամեդովին։
Հայաստանի թիմը 15 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2):
Նախորդ տուրերում Ադրբեջանի թիմը հաղթել էր Մարոկկոյին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Շվեյցարիային (3:1), ոչ ոքի խաղացել Չեխիայի (2:2) եւ Ռումինիայի (2:2), հաղթել է Արգենտինային (2,5:1,5), Հունաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Հնդկաստանի հետ (2:2):
Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.