19:12 25 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց առաջատար Չինաստանի հետ, որն առավելության հասավ 3:1 հաշվով։
Հայաստանի թիմից կեսական միավոր վաստակեցին Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին։
Չինաստանը 17 միավորով առաջատարն է։
Հայաստանի թիմն ունի 14 միավոր եւ բաժանում է 5-10-րդ տեղերը։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5):
Չինաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել էր Զամբիային (4:0), Կոլումբիային (3,5:0,5), Թուրքիային (3:1), Հունգարիային (3,5:0,5), Բուլղարիային (3:1), Լեհաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Ղազախստանի հետ (2:2), հաղթել Վրաստանին (2,5:1,5):
Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.