Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 25-ին տեղի կունենան 9-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ։
Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ բաժանում են 3-10-րդ տեղերը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2):
Նախորդ տուրերում Ադրբեջանի թիմը հաղթել է Մարոկկոյին (4:0), Ֆիլիպիններին (3:1), Շվեյցարիային (3:1), ոչ ոքի խաղացել Չեխիայի (2:2) եւ Ռումինիայի (2:2), հաղթել է Արգենտինային (2,5:1,5), Հունաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Հնդկաստանի հետ (2:2):

Կանանց Հայաստանի թիմը 9-րդ խաղափուլում կմրցի Չինաստանի հետ, որը 15 միավորով առաջատարն է։
Հայաստանի թիմն ունի 14 միավոր եւ բաժանում է 2-4-րդ տեղերը։
Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5):
Չինաստանի թիմը նախորդ տուրերում հաղթել է Զամբիային (4:0), Կոլումբիային (3,5:0,5), Թուրքիային (3:1), Հունգարիային (3,5:0,5), Բուլղարիային (3:1), Լեհաստանին (3,5:0,5), ոչ ոքի խաղացել Ղազախստանի հետ (2:2), հաղթել Վրաստանին (2,5:1,5):
Օլիմպիադայի ավարտին մնացել է երեք խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:27 , 25 սեպտեմբերի
10:09 , 25 սեպտեմբերի
09:33 , 25 սեպտեմբերի
09:06 , 25 սեպտեմբերի
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի