00:44  ,  25 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգա․ Կլոպի եւ Չավիի նորամուտը, Հոլանդի դուբլը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի առաջին տուրը։

Նիդերլանդների հավաքականը հյուրընկալեց գերմանացիներին եւ միայն ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց Յուրգեն Կլոպը։ Հոլանդացիների գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին։

Նորվեգիայի հավաքականը տանը մրցեց դանիացիների հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

Ազգերի լիգա, առաջին խաղափուլ

A լիգա

Երկրորդ խումբ

Նիդերլանդներ - Գերմանիա՝ 1:1 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 90+2 - Ֆելիքս Նմեչա, 32

Սերբիա - Հունաստան՝ 1:2

Անդրիա Ժիվկովիչ, 4 - Խրիստոս Ցոլիս, 74, Անաստասիոս Դուվիկաս, 90+5

Չորրորդ խումբ

Նորվեգիա - Դանիա՝ 3:2 (տեսանյութ)

Օսկար Բոբ, 14, Էրլինգ Հոլանդ, 18, 74 - Միկել Դամսգոր, 25, Ռասմուս Հոյլունդ, 60

Պորտուգալիա - Ուելս՝ 1:0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 22

B լիգա

Երրորդ խումբ

Ավստրիա - Իսրայել՝ 3:1

Ռոմանո Շմիդ, 43, 11մ, Ֆիլիպ Մվենե, 90+1, Սաշա Կալայջիչ, 90+3 - Սայեդ Աբու Ֆարհի, 55

Հեռացում՝ Սայեդ Աբու Ֆարհի (Իսրայել), 56, երկրորդ դեղին քարտ

Կոսովո - Իռլանդիա՝ 1:0

Վեդատ Մուրիկի, 83

D լիգա

Առաջին խումբ

Անդորրա - Մալթա՝ 1:2

Գիյոմ Լոպես, 17 - Իրվին Կարդոնա, 37, Թեդի Տեումա, 81

Չիրացրած 11մ՝ Իլյաս Շուարեֆ (Մալթա), 85

Երկրորդ խումբ

Լիխտենշտեյն - Լիտվա՝ 0:2

Լուկաս Միխելբրինկ, 53, Արթուր Դոլժնիկով, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news