20:23 24 սեպտեմբերի, 2026Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում՝ միանալով «Բոտև 2012» ակումբին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
20-ամյա բասկետբոլիստի նոր թիմը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։
Մելիքյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացրել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում՝ մասնակցելով մի շարք ստուգողական հանդիպումների։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 13 միավոր և կատարելով 13 ռեբաունդ։
Նախապատրաստական շրջանից հետո Մելիքյանը միացել է «Բոտև 2012» ակումբին և արդեն մասնակցել նոր թիմի կազմում առաջին ստուգողական հանդիպմանը։ «Լևսկիի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ 12 միավոր և 11 ռեբաունդ։
Մինչ Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.