Ուզում ենք հաղթել, ու պատրաստ ենք, ու կարող ենք, եւ թիմն ունի այդ վստահությունը: Շատ կուզեի, որ վաղը մարզադաշտը լեփ-լեցուն լինի: Կարեւոր է երկրպագուների ներկայությունն ու աջակցությունը:
Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի հավաքականին։
«Մեր ցանկությունը հաղթելն է: Չեմ ուզում խոսել խնդիրների եւ դժվարությունների մասին: Ուզում եմ խոսել իմ թիմի, մեր հավաքականի մասին, որտեղ շատ լավ մթնոլորտ է: Ոգեւորվում եմ, երբ տեսնում եմ նրանց տրամադրությունը: Վաղը կտեսնեք այն հավաքականը, որը պատրաստ է հաղթելուն:
Ճիշտ է դժվար է, խնդիրներ կան, բայց մենք ունենք լավ հավաքական լավ ֆուտբոլիստներով: Հպարտ եմ, որ նման թիմում ես աշխատում եմ որպես գլխավոր մարզիչ:
Ես եւ իմ թիմը պատրաստ ենք վաղվա խաղին: Մենք էլ ուզում ենք տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ:
Այն ամենը, ինչի մասին խոսել եմ, ներկայացրել մեր խնդիրները, այլեւս չեմ ցանկանում խոսել, քանի որ տրամադրված եմ եւ կենտրոնացած վաղվա խաղին: Չեմ ցանկանում, որ այդ ամենը դառնա բամբասանք: Ուզում եմ խոսել իմ թիմի մասին, մեր ազգային հավաքականի մասին:
Տարախչյանն արժանի է լինի հավաքականում: Վնասվածք ունի, եթե ապաքինվի, կհրավիրեմ հավաքական: Լեւոն Հայրապետյանին նույնպես հետեւում եմ եւ, եթե այսպես շարունակի նրան էլ կհրավիրվի:
Խոսել եմ Հովհաննես Համբարձումյանի հետ, խնդրել եմ, որ գա, օգնի մեզ, ասել եմ, որ այժմ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած եւ նրա օգնության կարիքն ունենք, բայց այն ինչ ասաց Համբարձումյանը, ինձ բավարարեց, այդքանով սահմանափակեցինք թեման: Չխառնենք իմ մտքերը: Ես հստակ ասել եմ, որ ֆուտբոլիստների ունենք ֆուտբոլիստների պակասը այս չորս խաղում: Ունենք շատ լավ որակով ֆուտբոլիստբեր: Բայց մենք ունենք չորս խաղ եւ մեզ ռեսուրս է պետք: Կփորձենք այդ ռեսուրսը ռեսուրսը լրացնել:
Նախկինում Հովհաննես Համբարձումյանին ինքս եմ ասել, որ արդեն գնում եմ երիտասարդների «վրա»: Նրան ասել եմ՝ կարող եմ քեզ հրավիրել հրաժեշտի խաղի: Նա 35 տարեկան է: Հնարավոր է, որ մարզիչը տարբեր ժամանակներում տարբեր կարծիքներ ունենա: Հետագայում, երբ հասկացա, որ իրոք ունենա ռեսուրսի խնդիր եւ ուսումնասիրեցի մեր ներկայիս տղաներիս մարզավիճակը, հրավիրեցի: Այդպես եղել է նաեւ Չանչարեւիչի պարագայում, կամ Կարեն Նալբանդյանը, Կարեն Մուրադյանը: Նրանցից որեւէ մեկը չի նեղացել, որ մի խաղի կանչել եմ մյուսին՝ ոչ: Նրանք չեն նեղանում, երբ չեմ կանչում, եւ սիրով համաձայնում են, երբ կանչում եմ:
Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե ես կենտրոնացած եմ խնդիրների վրա, ես նաեւ փորձում եմ գտնել այդ խնդիրների լուծումը նաեւ: Գտել եմ խնդիրները լուծելու բանալին:
Մենք հաղթանակի կարիք ունենք: Դաշտում կտեսնեք դա: Ինչքանով կստացվի, Աստված առաջ: Տրամադրված ենք հաղթանակի եւ վստահություն էլ ունենք: Խնդիր ենք դրել՝ հաղթել շարժվել առաջ, ամեն խաղին մտածելու ենք հաղթանակի մասին:
Ունեմ պլան: Ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է լինել: Իմ թիմի տրամադրությունը մարտական է: Ավելի շատ մտածում եմ, որ կկարողանանք հաղթել: Եթե չստացվի, մենք պրոֆեսիոնալ ենք, չեն հուսահատվելու եւ շարժվելու ենք առաջ:
Լատվիային վերլուծելով գտել եմ հաղթելու բանալին: Տեսականորեն գտել եմ վաղվա հաղթանակի բանալին, բայց թե ինչպես գործնականում կկարողանանք կիրառել, չեմ կարող կանխատեսել: Մենկարկային կազմում կլինեն ֆուտբոլիստներ, որոնց պրակտիկայի պակաս ունեն:
Մինչեւ իմ գալը շատ է խոսվել կարգապահության, խնդիրների, նվիրվածության մասին: Այս հավաքականն ունի կարգապահություն, նվիրվածություն, դաշտ մտնելիս մինչեւ վերջ պայքարելու ջիղ: Հաղթելու համար որակներ է պետք ունենալ:
Եկել է ժամանակը, որ պետք է հաղթենք»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
Հայաստան - Լատվիա հանդիպումը սեպտեմբերի 25-ին կմեկնարկի 20:00-ին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի 
18:39 , 24 սեպտեմբերի 
18:17 , 24 սեպտեմբերի 
18:05 , 24 սեպտեմբերի