20:07  ,  24 սեպտեմբերի, 2026

Չավի․ Իսպանացի ֆուտբոլիստ պետք է նվաճի «Ոսկե գնդակը»

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Չավին նշել է այս տարվա «Ոսկե գնդակի» ֆավորիտներին։

«Մեսին անհավանական մակարդակ ցուցադրեց աշխարհի առաջնությունում։ 39 տարեկանում նա անցկացրեց հիանալի, անհավանական աշխարհի առաջնություն, բայց Իսպանիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Իսպանացի ֆուտբոլիստ պետք է նվաճի «Ոսկե գնդակը»։

Յամալը յուրահատուկ խաղացող է։ Նա իր կարիերայի ընթացքում առնվազն մեկ անգամ կնվաճի «Ոսկե գնդակը», և այս տարին նրա համար լավ տարի էր մրցանակը ստանալու համար»,- «Բարսելոնայի» նախկին մարզիչի խոսքը մեջբերում է The Touchline-ը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news