16:45  ,  24 սեպտեմբերի, 2026

Վաղինակ Գալուստյան․ Վստահ եմ, որ մեր վաղվա չեմպիոնները Փարամազյանի անվան մրցաշարի մասնակիցների շարքերում են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը մեկնաբանել է Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշարի անցկացումը։

«Նման գեղեցիկ մարզական միջոցառումները մեծ հնարավորություն են մեր երիտասարդ մարզիկների համար։ Ես վստահ եմ, որ մեր վաղվա Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոնները այս մրցաշրի մասնակիցների շարքերում են։

Կցանկանամ, որ մեր երիտասարդ մարզիկները ունենան մեծ կամքի ուժ եւ աշխատասիրություն։

Բազմիցս եղել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, եւ կարող եմ ասել, որ այս մրցաշարը ոչնչով չի զիջում։ 13 երկրներից 370 մարզիկ է մասնակցում։ Շատ լավ հնարավորություն է այս տարածաշրջանում ըմբշամարտը զարգացնելու համար»,- ասել է Վաղինակ Գալուստյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news