16:45 24 սեպտեմբերի, 2026Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը մեկնաբանել է Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան միջազգային մրցաշարի անցկացումը։
«Նման գեղեցիկ մարզական միջոցառումները մեծ հնարավորություն են մեր երիտասարդ մարզիկների համար։ Ես վստահ եմ, որ մեր վաղվա Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի չեմպիոնները այս մրցաշրի մասնակիցների շարքերում են։
Կցանկանամ, որ մեր երիտասարդ մարզիկները ունենան մեծ կամքի ուժ եւ աշխատասիրություն։
Բազմիցս եղել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, եւ կարող եմ ասել, որ այս մրցաշարը ոչնչով չի զիջում։ 13 երկրներից 370 մարզիկ է մասնակցում։ Շատ լավ հնարավորություն է այս տարածաշրջանում ըմբշամարտը զարգացնելու համար»,- ասել է Վաղինակ Գալուստյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.