13:12  ,  24 սեպտեմբերի, 2026

Զախարյանի գործակալն արձագանքել է Ռուսաստանի հավաքական ֆուտբոլիստին չհրավիրելուն

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը մեկնաբանել է 23-ամյա խաղացողի՝ Ռուսաստանի հավաքական չհրավիրվելը։

«Ռուսաստանի հավաքականն ունի մարզիչ, և նա է որոշում, թե ում հրավիրի։ Եթե Կարպինն այդպես է որոշել, նշանակում է, որ մտածել է,  Արսենն արժանի չէ հրավիրվելուն։ Եթե նա նրան չի կանչել, ապա չի կանչել։ Նա կարծում է, որ մյուսներն ավելի արժանի են», - գործակալի խոսքն է մեջբերում Sovsport-ը։

Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է այս մրցաշրջանի ութ խաղերից չորսին և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news