19:05 23 սեպտեմբերի, 2026Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց վարկանիշային առաջատար ԱՄՆ-ի թիմի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Շանթ Սարգսյանը՝ Հանս Նիմանի հետ։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ավոնդեր Լիանգին։
Վերջինը պարտիան ավարտեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց Ուեսլի Սոյին։
Հայաստանի հավաքականը վաստակել է 12 թիմային միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.