18:27  ,  23 սեպտեմբերի, 2026

Ըմբշամարտը միայն ուժի եւ տեխնիկայի պայքար չէ, այլ կամքի ու աշխատասիրության դպրոց. Փարամազյան (տեսանյութ)

Քաջարանի մարզահամալիրում տեղի ունեցավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Մրցաշարին մասնակցում են պատանի ըմբիշներ 11 երկրներից` Հայաստան, Վրաստան, Իրան, Քաթար, Շվեդիա, Հունաստան, Գերմանիա, Ղրղզստան, Ուզբեկստան, Լիտվա, Ռուսաստան։

 Մրցաշարին ներկա են նաև հռչակավոր ըմբիշներ, Ռուսատանը ներկայացնող Դավիթ Չակետաձեն, որը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն է,

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը,

Մ-17 աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, Բաքվում անցկացված 2026 թ. Մ-17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը։

Նման միջազգային կարգի մրցաշարը աննախադեպ է Սյունիքի պատմության մեջ։

Մրցաշարը կազմակերպվել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news